ՔՏՀԱ տեսուչները դիտարկել են Մալաթիա-Սեբաստիայի տրանսպորտը

Հրապարակող՝

Աննա-Հակոբյանն-ու-Սինգապուրի-վարչապետի-տիկին-Հո-Չինն-այցելել-են-‹‹Մեգերյան-կարպետ››-գորգերի-գործարան-8

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ շաբաթ օրը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ուղևորափոխադրողների աշխատանքը:

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ