Թաիլանդական Air Asia բյուջետային ավիաընկերության А320 օդանավը թռիչքի մեկնարկից 22 րոպե անց հարկադիր վայրէջք է կատարել Մալդիվյան կղզիների գլխավոր միջազգային օդանավակայանում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թաիլանդական հեռուստաալիքին, օդանավը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչներից մեկի բռնկման պատճառով:
Նշվում է, որ ուղևորներն ու օդաչուները չեն տուժել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան, սակայն տեղեկությունն այդ մասին Թաիլանդի քաղավիացիայի վարչությունը միայն շաբաթ է հրապարակել՝ ավիաընկերությունից վթարի մասին զեկույցը ստանալուց հետո:
А320 ինքնաթիռն իրականացնելիս է եղել Մալդիվների մայրաքաղաք Մալեից Բանգկոկ երթուղով չվերթը, սակայն արտակարգ վայրէջք է կատարել մեկնարկային օդանավակայանում, երբ աջ շարժիչում հրդեհ է բռնկվել: Բռնկումը հաջորդել է երկու հզոր պայթյունի, որոնք տեղի են ունեցել օդանավի՝ գետնից պոկվելուց անմիջապես հետո: Ուղևորները լսել են պայթյունի ձայները, նրանցից շատերը տեսել են նաև բռնկված կրակը:
Օդաչուները նախ անջատել են աջ շարժիչը, ապա վայրէջք իրականացրել ձախ շարժիչի օգնությամբ, ինչից հետո ուղևորներին տարհանել են: Կատարվածի պատճառները հետաքննելու համար հանձնաժողով է ստեղծվել:
Airasia FD178, shortly after takeoff at 2020MVT. pic.twitter.com/cnMKwgvY9D
— @waddey 🌫️ (@waddey) September 5, 2019
