Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություններ է տրամադրել նախախաղային մամուլի ասուլիսների ու մարզումների վերաբերյալ՝ Չեռնոգորիայի հետ հանդիպման մասով։
- FIDE-ն Կարյակինին որակազրկեց կես տարով․ նա հրապարակային աջակցել է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժմանը
- Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
«Մարտի 24-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ մարտի 23-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 17։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Չեռնոգորիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչի և ֆուտբոլիստ Սեադ Հակշաբանովիչի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ մարտի 23-ին՝ ժամը 18։30-ին։
Չեռնոգորիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 19:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Այս պահի դրությամբ նախատեսվում է ասուլիսներն անցկացնել լրագրողների ֆիզիկական ներկայությամբ», – ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունում: