Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հանդիպել է «Շալկե-04»-ին:
Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ Գերմանիայում, որտեղ «քաղաքաբնակները» դրամատիկ խաղում հաղթեցին 3:2 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո «Շալկե-04»-ը հաղթում էր 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել էր Ագուերոն: 38-րդ րոպեին Բենտալեբը հավասարեցրել էր հաշիվը, իսկ 45-րդ րոպեին առաջ էր մղել իր թիմին:
Երկու դեպքում էլ խաղացողը աչքի էր ընկել 11 մետրանոցից:
Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին Օտամենդին իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստով: Գվարդիոլայի ֆուտբոլիստները չըկնճվեցին ու ոչ միայն հետ բերեցին կորցրածն այլ նաև առաջ անցան հաշվի մեջ:
85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սանեն, իսկ 90-րդ րոպեին Ստերլինգը հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 3:2:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին:
Հաղորդում է armsport.am-ը։