Մայիսի 12-ին կայացան Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի բոլոր հանդիպումները, որոնք մեկնարկեցին միևնույն ժամին:
Լիվերպուլ ում քաղաքի համանուն ակումբը «Էնֆիլդում» 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն:
Առաջին քառյակում տեղ գտան նաև «Տոտենհեմը» և «Չելսին»: Պոչետինոյի թիմը վերջին խաղում ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումն «Էվերթոնի» հետ, իսկ «Չելսին» 0-0 խաղաց «Լեսթերի» հետ:
Լոնդոնի «Արսենալն» էլ հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Խաղի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Քրիսթալ Փելաս»-«Բորնմութ»՝ 5:3
«Ֆուլհեմ»-«Նյուքասլ»՝ 0:4
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Քարդիֆ»՝ 0:2
«Սաութհեմփթոն»-«Հադերսֆիլդ»՝ 1:1
«Ուոթֆորդ»-«Վեսթ Հեմ»՝ 1:4
Այսպիսով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց՝ «Մանչեսթեր Սիթին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Լիվերպուլը», իսկ բրոնզե մեդալներն բաժին հասան՝ «Չելսիի» ֆուտբոլիստներին։ Չորորդ հորիզոնականը զբացեցրած «Տոտենհեմը» նույնպես ձեռք բերեց ՉԼ ուղեգիր։
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի երկու ուղեգրերը բաժին ընկան լոնդոնյան «Արսենալին» և մանչեսթերյան մյուս թիմին՝ «Ման. Յունայթեդին»։