fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին ցանկանում է պահել Գյունդողանին

Իլկայ Գյունդողանը դեռ չի որոշել, թե հաջորդ մրցաշրջանում որ թիմում է հանդես գալու։

Ինչպես հայտնում է ESPN-ը, կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիին» չի ասել ամռանը հեռանալու իր մտադրության մասին, և ակումբը հույս ունի, որ նա կկարողանա երկարաձգել պայմանագիրը։ «Քաղաքայինները» նրան առաջարկում են մեկ տարով պայմանագիր կնքել։

Նրանք ցանկանում են պահել գերմանացի խաղացողին, քանի որ վստահ չեն այլ կիսապաշտպանների հարցում։ Նշվում է, որ Կալվին Ֆիլիպսը «Լիդսից» տեղափոխությունից հետո առաջին մրցաշրջանում խնդիրներ է ունեցել, և Բերնարդո Սիլվան պատրաստ է հեռանալ, եթե թոփ թիմից առաջարկ գա։

«Բարսելոնան» և առնվազն մեկ իտալական ակումբ հետևում են իրավիճակին։

Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ կենտրոնացած է մրցաշրջանի հաջող ավարտի վրա և միայն այն ավարտվելուց հետո կորոշի հետագա անելիքները։

Ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանն անցկացրել է 30 հանդիպում Պրեմիեր լիգայում և 8 գոլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ