fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին հետաքրքրված է Ռեալի ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է առաջիկայում փոխել ակումբային գրանցումը։

Todofichajes-ի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է Կրոսին առաջարկել 15 մլն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։ Ֆուտբոլիստը «Ման․Սիթիի» մարզիչ Գվարդիոլային ծանոթ է այն ժամանակներից, երբ նրանք միասին աշխատում էին «Բավարիայում»:

Այս մրցաշրջանում Կրոսը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ