Անցած գիշերը Իտալիայի ազգային հավաքականը՝ հաղթելով Անգլիայի ընտրանում, իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Այս իրադարձությանը կարճ արձագանքել է իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։
Նա Instagram-ի իր էջում հաղթական պահից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Մաքուր ճշմարտություն»։
Հիշեցնենք, որ հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։
Նշենք, որ Իտալիան չէր հաղթել Եվրոպայի առաջնությունում 1968 թվականից այս կողմ։
View this post on Instagram

