Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆ խաղերից Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը անակնկալ գրանցվեց․ 92-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին հյուսիսմակեդոնացիները։

Արդյունքում Իտալիայի ընտրանին դուրս մնաց պայքարից, իսկ Մակեդոնիան ընտրականի եզրափակիչ փուլում կվիճարկի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը։

Այս պարտությանն անդրադարձել է նաև Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

Նա ասել է, որ ինքն ու թիմը չափազանց հիասթափված են։ Մանչինին նշել է, որ իրենք ամեն ինչ արել են հաղթանակի համար, բայց երբեմն պատահում են անհավանական բաներ ու սա դրանցից մեկն է։

Եվրոպայի չեմպիոնների գլխավոր մարզչի խոսքով՝ ինքը դեռևս չի մտածում հրաժարականի մասին։

Նշենք, որ Մանչինի պայմանագիրը հավաքականի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

https://www.youtube.com/watch?v=nKKy_YWXoh4

Ամենաթարմ