ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտնում է, որ այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա:
Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: Մշտադիտարկում է իրականացվել նաև Վանաձոր քաղաքում: Այս ընթացքում որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն. կասեցման հիմք հանդիսացող խախտումներն ունեցել են հիմնականում ենթակառուցվածքային բնույթ՝ ծորակային կահավորման անհամապատասխանություն, մշտական հոսող տաք ջրի, սպասքի լվացման երրորդ ավազանի բացակայություն:
Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ մանկապարտեզի գործունեություն ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ հաստատությունների տնօրենները, թե՛ ծնողները ՀՀ պարետի որոշումներին և Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումներին հետևում են պատասխանատվությամբ:
Կրթության տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումները շարունակում է իրականացնել ՀՀ պարետի՝ օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով պարետատուն:
https://www.facebook.com/eibarmenia/posts/781915089246258?__xts__[0]=68.ARAXQts-ZZTIFs-kgPgfCwTBERiCS8WqpmFtnycjpiWqrv7Twn81WdUSc2oJnhwi_BmxZnU0IMnbWImECbF0PIwWBxPNAQUovvK21qrgoLmrQso9PpoFUAogrI-J1f_bUooLq5VnBEDz1DIOk0lI6diLfXfb2J90zBxr-1rQwrhALOfw9MY_zrY5wb6aFZfzOPgXX-xvNbNG_3QmbVbWkHVxkKG_rkIkDbiibWiqstSBz3KMzNfee1Z3XyO2QZF73iawGlOaoXyT8PI08BZBO4JAl44uBenVHj9bu-_s2DGzGBAn1t2_bXDu6LRm7uHYO-7i7lNVKXKcfVqExp1IwpM&__tn__=-R