Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի 22,628 նոր դեպք է հաստատվել

Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ այսօր` օգոստոսի 22-ին, ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության 22,628 նոր դեպք է հաստատվել, ևս 407 մարդ պանդեմիայի զոհ է դարձել:

Երկրում ընդհանուր 5,768,900 դեպք է հաստատվել, որոնցից 3,103,348-ը արդեն ապաքինվել է, իսկ 177,831-ը` մահացել:

Հայտնենք, որ այս ցուցանիշներով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում, որին հաջորդում է Բրազիլիան, որտեղ 3,513,039 դեպք է հաստատվել:

Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ