fbpx
Արցախ

Վարորդը ղեկին քնել է. մանրամասներ Արցախում 5 մարդու կյանք խլած պատահարից

Ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ա.-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա. Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ ծնված Ռ. Ա-ն և 1994թ ծնված Ն. Գ.-ն տեղում մահացել են:

Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։

Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, հոգնածության վիճակում չվարել այն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը»,- ասված է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ