ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա-Երևան» չվերթից:
«Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 հոգի, որոնցից երկուսը հոսպիտալացվել է:
Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրակացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: