Խամեսի այլընտրանքը ԱՊԼ-ից․ Ատլետիկոյի նոր թիրախը

Հրապարակող՝

xames

Ամենադիտվածներ

«Ատլետիկո»-ն ցանկանում է ակումբ հրավիրել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Չնայած այն բանին, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, և վերջինս էլ դեմ չէ Դիեգո Սիմեոնեի թիմ տեղափոխվելուն, կոլումբիացու տրանսֆերը չի կայանա:

Խամեսի տրանսֆերը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արքայական ակումբը նվազեցնի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար սահմանած 50 միլիոն եվրո հրաժարագինը:

Այդ պատճառով «Ատլետիկո»-ն դիտարկում է աստղային դանիացու թեկնածությունը, որը նոր պայմանագիր դեռևս չի կնքել «Տոտենհեմ»-ի հետ:

Ամենաթարմ