ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրեց, որ բժիշկը ներկա լինի նիստերի դահլիճում, և նրան թթվածին տրամադրվի:
Դատարանը փորձեց ընդմիջել նիստը, սակայն պաշտպաններն ասացին, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը դատարան է բերվել շտապօգնության մեքենայով: