news.am-ը տեղեկացնում է՝
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քիչ առաջ վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունը։
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Երեկ՝ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Ավելի վաղ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:
1, 1+1, 100, 168, 1in, 24 news, adjarabet, am am, analitik am, Aravot.am, arm news, armenia news, armenian, armenian dried fruits, armenian news, armenian times, armenian times newspaper, auto am, auto armenia, auto.am armenia, auto.am на русском, auto.am на русском языке, avito armenia, avto am, avto am vrastan, avtoshuka, avtoshuka erevanum, avtovtar, azat, azat lurer, azat news, azat tv, Azatutyun, bilayn am, car armenia, dimord am, emis, Facebook, gagik shamshyan 2021 avtovtar, gagik shamshyan verjin lurer, goodwin, google map, grancvel, Hayeli.am, haykakan jam, haykakan zhamanak, haypost, hedq armenian news, hetg am, hetq online, id bank, indukcion, Instagram, iravunk am, jamanak tert, kurs dolar, list am, list am avto, list.am apartment for rent, lragir am, lurer, lurer am, lurer hayastanic, merojax, mikrafon, nevs armenia, news am arm, news am sport, news armenia, news from armenia, news.am, nissan juke forum, norutyunner, novosti armenii, nyuz am, odnoklassniki, perevodchik, pogoda, rent an apartment in yerevan, rent apartment in yerevan, road safety am, roadsafety.am, shamshyan .com 2021, shamshyan 2021, shamshyan am, shamshyan avtovtar, Shamshyan.com, shamshyan.com avtovtar, Sportbox, tert am life, tert an, Tert.am, toto, tumo news, unibank, visametric, vivaro, www aravot am, yerevan rent apartment, zamanak am, zhamanak, авто ам, авто ам армения, автомобили в армении, авторынок армении, азатутюн, армения новости, гагик шамшян ком, купить машину в армении, лист ам, новости армении, новости армении аравот, новости армении сегодня, Одноклассники, погода, продажа авто в армении, шамшян сом, яндекс переводчик, яндекс погода, ազատ, ազատ թի վի, Ազատություն, Արմեն գևորգյան, Գլխավոր, Երևան, Երևանի ընդհանուր իրավասության դատարան, էլեկտրոնային օրագիր, լուրեր, կաշառք, Հայաստան, Հատուկ քննչական ծառայություն, նորություններ, սահմանադրական դատարան, քրեական գործ, Քրեական օրենսգրք