Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են իրենց համար նվազագույն աշխատավարձ սահմանել: Այս խնդրին դեռևս լուծում չի տրվել:
Նշենք, որ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Ըստ նոր պայմանագրերի՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի. օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն: Բայց կազմակերպությունը նաև պարտավորվել է նրանց ապահովել այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։
Մաքրուհիները, սակայն, դեմ են դրան՝ պնդելով, որ պայմանագրի պայմաններն իրենց հետ չեն քննարկել: Նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գալու։