Լոնդոնը չեղարկել է բոլոր մաքսատուրքերը ուկրաինական ապրանքների նկատմամբ

Հրապարակող՝

Լոնդոնը չեղարկել է բոլոր մաքսատուրքերը ուկրաինական ապրանքների նկատմամբ

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիան զրոյի կհասցնի Ուկրաինայից բոլոր ապրանքների համար գանձվող մաքսատուրքերը՝ որպես Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրի մաս: Ապրիլի 25-ին, այս մասին հայտնել է բրիտանական կառավարությունը։

«Մաքսատուրքերը կզրոյացվեն, իսկ բոլոր քվոտաները կչեղարկվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անմիջական խնդրանքով»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։

Հստակեցվում է, որ չեղյալ են հայտարարվել Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև առևտրային համաձայնագրով նախատեսված բոլոր մաքսատուրքերը և քվոտաները, հիմնականում գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների համար։ Այդ քայլը «Ուկրաինային տնտեսաական աջակցություն կլինի դժվար ժամանակներում», համոզված են Միացյալ Թագավորության կառավարությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բրիտանիան հայտարարել է նաև ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման արգելքի մասին, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայի ժողովրդին ճնշելու համար։ Այդպիսի ապրանքների թվում են գաղտնալսման և մոնիտորինգի սարքավորումները:

«Սա կփակի Ռուսաստանի համար այդ ապրանքները Բրիտանիայից չգնելու առկա բացերը», – հավելել է գերատեսչությունը:

Ի դեպ, ազատ առևտրի համաձայնագիրն Ուկրաինայի համար ամբողջությամբ պետք է գործեր 2023 թվականից։

Ամենաթարմ