Կառավարությունը բավարարեց «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար
✅ Արդեն իսկ իրականացվել է 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 170 մլն ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` 150,000-180,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
✅ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 142,767,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7,235,750 ՀՀ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
