Արգենտինայում քրեական գործեր են վարվում լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ:
Նշվում է, որ յոթ անձի մեղադրանք է առաջադրվել Մարադոնայի մահվան հետ կապված։ Նրանց սպառնում է 8-ից 25 տարվա ազատազրկում:
Դատական գործի մեջ ասված է, որ Մարադոնայի առողջությանը հետևող բժշկական թիմը կատարել է անտեղի ու անխոհեմ գործողություններ՝ հիվանդի առողջական վիճակը թողնելով ճակատագրի վրա:
Մարադոնան կյանքից հեռացավ անցյալ տարվա նոյեմբերին՝ 60 տարեկան հասակում:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։