fbpx
Սպորտ

Մարաշլյանի գոլը նպաստեց Ուրուգվայի Մ23 հավաքականի հաղթանակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տոկիո-2020-ի որակավորման փուլում Ուրուգվայի Մ23 տարեկանների ֆուտբոլի հավաքականն մրցել է Պարագվայի իր հասակակիցերի հետ: Նշենք, որ սա ուրուգվայցիների առաջին  հանդիպումն էր, և այն կայացել է ուրուգվայական Արմենիա քաղաքում:

Ուրուգվայցիները կարողացել էն նվազագույն հաշվով հաղթանակ տանել։ Հանդիպման միակ գոլը հեղինակել է հայազգի Դիեգո Ռոսի Մարաշլյանը` գրավելով մրցակցի դարպասը 48-րդ րոպեին: Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու 90+11-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:

Նշենք, որ Ուրուգվայի Մ23 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրից հետո Բրազիլիայի Մ23 հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: B խմբում են նաև Բոլիվիայի և Պերուի Մ23 տարեկանների հավաքականները:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան ֆուտբոլիստները, յուրաքանչյուր թիմում կարող է ընդգրկվել 3 խաղացող՝ առանց տարիքային սահմանափակման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ