fbpx
Սպորտ

Դու հասկանում ես մարդու կարևորությունը, երբ կորցնում ես նրան. tuttomercato-ն՝ Մխիթարյանի մասին

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը անդրադարձել է իտալական հեղինակավոր tuttomercatoweb կայքը։

Կայքը նշել է, որ մարդու կարևորության մասին հասկանում ես այն ժամանակ, երբ կորցնում ես նրան ու անդրադարձել է Մխիթարյանի վնասվածքին, որի պատճառով ֆուտբոլիստը բաց է թողել 1 ամիս:

«Դու հասկանում ես մարդու կարևորությունը, երբ կորցնում ես նրան։ Մոտ մեկ ամիս է՝ Մխիթարյանը չի կարողանում օգնել հռոմեական թիմին, ու Ֆոնսեկայի թիմը պարզվում է՝ կախվածություն ունի նրանից։ Առաջնությունում նա երեք խաղ է բաց թողել, ու փաստն այն է, որ առանց Մխիթարյանի հռոմեացիները չեն հաղթում, նախ պարտվել են «Պարմային» ու «Նապոլիին», ապա ոչ-ոքի են խաղացել «Սասուոլոյի» հետ։

Փաստն այն է, որ Մխիթարյանը շատ կարևոր խաղացող է դարձել «Ռոմայի» համար,հատկապես այն իրավիճակներում, երբ հարձակվողները գոլ չեն խփում կամ դա անում են ոչ հաճախ։ Մինչ այս խփած 11 գոլերը հաճախ ծածկում են Մխիթարյանի թիմակիցների՝ Ջեկոյի և Մայորալի ճեղքերը, բայց Մխիթարյանից կախվածության առաջին նշանները երևացին հունվարի 31-ի՝ «Վերոնայի» հետ խաղից հետո, վերջին խաղը երբ հայ խաղացողը գոլի հեղինակ դարձավ։ Այդ ժամանակից ի վեր Մխիթարյանի մոտ կարծես մի փոքր հոգնածություն նկատվեց, քանի որ մինչև վնասվածքի պահը, նա մեկնարկային կազմում ամենից շատ օգտագործված խաղացողն էր»,- գրում է կայքը։

Կայքը նշել է, որ «Այաքսի» հետ Եվրոպա լիգայի խաղում, «Ռոման» ունի իր ուժեղագույն ֆուտբոլիստի կարիքը։ Ավելին, անհանգստացնում է նաև Մխիթարյանի՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը․

«Ըստ պայմանագրի, նա արդեն նվաճել է այն ամենն, ինչ թույլ կտա վստահ լինել, որ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ կերպով կերկարաձգվի, բայց Ռայոլան, համենայն դեպս, շարունակում է ժամանակ խնդրել հասկանալու համար, թե տարվա ավարտին հռոմեական ակումբն ինչ ամբիցիաներ կունենա հաջորդ մրցաշրջանի համար։ Հենց այս պատճառով, հիմա պայմանագիրը երկարաձգելու մասին չեն մտածում»,- ասվում է հոդվածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ