Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը

Հրապարակող՝

Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը

Ամենադիտվածներ

Ամերիկյան Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանը, որն ավելի վաղ վայրէջք էր կատարել Մարսում, առաջին անգամ կարողացել է գրանցել և Երկիր ուղարկել քամու աղմուկի ձայնը Կարմիր մոլորակի վրա:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնի թվիթերյան գրառումը: «Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը: Մարսում քամու աղմուկը ֆիքսել է Mars InSight-ը», – գրել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության ղեկավարը:

Վերջինս համապատասխան տեսանյութ է հրապարակել գրառմանը կից:

Ամենաթարմ