Երեխայի հետ լողափով զբոսնելիս Ալի Պաուլուսը Քեյփթաունից հայտնաբերել է մարդուց մեծ տարօրինակ արարած՝ հսկա կաղամար: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը։
Նշվում է, որ շոշափուկների հետ միասին երկարությունը մոտ 2,2 մետր էր։ Կենդանու մարմնին վերքեր են եղել, և Պաուլուսն ենթադրել է, որ այն ընկել է նավի պտուտակի տակ։
Վերջին անգամ Քեյփթաունի լողափում հսկա կաղամար էր հայտնաբերվել 2020 թվականին: Դա, պարզվեց, ձագ էր:
