Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը պարտվել է Ուինստոն-Սեյլեմի մրցաշարի առաջին շրջանում:
Մրցաշարի կազմակերպիչներից wild card ստացած թենիսիստը, մեկնարկային խաղում պարտվել է ամերիկացի Թենիս Սանդգրենին՝ 6-7 (8-10), 5-7:
2 ժամ 9 րոպե տևած հանդիպման ընթացքում Մարեյի ակտիվում գրանցվել է 6 էյս, 1 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 11 էյս, 6 կրկնակի սխալ և 3 բրեյք:
Սանդգրենը երրորդ շրջան դուրս գալու համար խաղալու է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ, ով մրցաշարի երկրորդ ռակետն է:
Հիշեցնենք, որ Մարեյը շարունակում է մարզավիճակ հավաքել ազդրի բարդ վիրահատությունից հետո: Թենիսիստը հայտարարել է, որ կարիերայի այս փուլում իր համար կարևորը ոչ թե տիտղոսներն են, այլ խաղի մեջ լինելը: