Մարկ Ցուկերբերգը, ըստ երեւույթին, վերջնականապես հրաժարվում է աննկատ «բոտանի» իր իմիջից։ Meta-ի գլխավոր տնօրենը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել 70-ականների ոճով գլամուրային ռետրո երեկույթից։
Ցուկերբերգին անվանում են «դարի ամուսին» նրա ռոմանտիկ արարքների համար։ Եվ նա նորից ցնցել է կնոջը՝ Փրիսցիլային` ռետրո երեկույթ կազմակերպելով իր երեք երեխաների մոր համար։ «Դիսկոյի թագուհին երեկույթ էր ուզում»,-մակագրել է նա լուսանկարը։
Միլիարդատերը եւ նրա կինը փայլել են շողշողացող հագուստներով, որոնք համապատասխանել են դիսկո-գնդի լուսավորած վայրին, համբուրվել եւ պարել են ողջ գիշեր։ Մարկը հագել էր փայլուն բաճկոն։
Ռետրո երեկույթի պատճառը հանելուկ է մնում, բայց արդյոք առի՞թ է պետք, որպեսզի աշխարհի երրորդ մեծահարուստը, որի կարողությունը կազմում է 240 մլրդ դոլար, երեկույթ կազմակերպի։
Զույգի սերն անմոռանալի տոների նկատմամբ ակնհայտ է դարձել այս տարի, քանի որ նրանք կազմակերպել են մի քանի շքեղ երեկույթներ։ Ցուկերբերգի ծննդյան օրը Փրիսցիլան վերստեղծել է իրենց կյանքի մի քանի տարբեր տեսարաններ, ներառյալ հանրակացարանի սենյակը, որտեղ Մարկը սովորել էր կոդավորել։