Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հնարավոր է պայմանագիր կնքել ֆրանսիական «Մարսելի» հետ։ Այս մասին գրում է Fnatik պարբերականը:
Նշվում է, որ նրա ծառայություններով է հետաքրքրված ֆրանսիական ակումբի նախագահ Պաբլո Լոնգորիան։
Մարսելոն Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո հայտարարել էր, որ հեռանում է «Արքայական ակումբից»: Բրազիլացու՝ մադրիդյան թիմի հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: