Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է՝ այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են նոյեմբերի 9-ի ձևական, հաղթական պայմանական ցուցադրության՝ Ադրբեջանի դրոշի օրը, դատապարտված են։
Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը, հավանաբար, այդ օրը կցանկանա դրոշ բարձրացնել որոշ հայկական բնակավայրերում, բարձրացնել ոգին, ինչը չի ստացվելու:
Հովհաննիսյանն շեշտել է, որ հաջողություն չեն ունենալու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց բնակավայրերը:
«Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է: Ձորակները, որտեղ փախնելով պահ են մտնում, սպասում, որ նորից հարձակվեն, իրենց համար դառնալու է դժոխք»,- հավելել է Հովհաննիսյանը: