fbpx
Իրավական

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Մանվել Գրիգորյանը

Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաև Մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը:

Երեկ մեր հարցին, թե Գրիգորյանը հարցաքննվե՞լ է սույն գործի շրջանակում նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը պատասխանել էր հետևյալը. « Այդ հարցը թողնում եմ ՀՔԾ-ի մեկնաբանությանը: Ես ձեզ մենակ մի բան կասեմ, որ թե՛ Հայաստանում, թե Հայաստանից դուրս չկա և գոյություն չունի այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի դեմ Մանվել Գրիգորյանը երբեւէ ցուցմունք է տվել»:

ՀՔԾ-ից այս անգամ ևս հարցաքննվելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասացին, որ չեն մեկնաբանում:

Այս գործի շրջանակում հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը. երկուսն էլ՝ վկայի կարգավիճակով, նույն կարգավիճակն ունի նաև Մանվել Գրիգորյանը:

Աղբյուր ՝https://armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ