fbpx
Իրավական

Սիմոն Մարտիրոսյանի շահերը կպաշտպանեն 2 փաստաբաններ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սուրեն Մարտիրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, նրա պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանն ու Ռուբեն Բալոյանը։

Այս մասին տեղեկանում ենք Ասլանյանի Facebook-ի էջում կատարված գրառումից։

Նա գրել է, որ ինքն ու Բալոյանը խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

«Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել», – եզրափակել է խոսքը փաստաբանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ