Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը, Facebook-ի իր էջում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարությանը գրել է․
«Թող զգույշ լինեն՝ Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում, Դանիայում կամ այլ վայրերում չկալանավորվեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք վաղ թե ուշ համընդհանուր իրավազորությամբ (universal jurisdiction) հետապնդվելու են պատերազմական հանցագործությունների համար:
Թե բա Արայիկ Հարությունյանին կկալանավորենք…»: