ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կողմ է սահմանների բացմանը, բայց Հայաստանի տարածքով որևէ միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, Մարուքյանն ասաց, որ այն սահմանային լարվածության թուլացման մասին է, բայց դրանով խնդիրը չի լուծվի։ Նա նշեց, որ 4-5 օր է անցել արդեն, բայց արձագանքներ չկան։
Ինչ վերաբերվում է սահմանագծման հանձնաժողովի ստեղծմանը, Մարուքյանն ասաց, որ սրա վերաբերյալ Խորհրդարանը դեռևս ոչ մի փաստաթուղթ չի ստացել։