Մարության իմ ընկերն է, մոտեցումներս ու դիրքորոշումս կհայտնեմ ում որ պետքն է․ Քերոբյան

Ամենադիտվածներ

ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավորները հանդիպում են անցկացնում Քերոբյանի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում խոսեց Հայկ Մարությանին անստահություն հայտնելու գործընթացի մասին։

Քերոբյանն ասաց, որ Մարությանն իր ընկերն է ու ինքը ճիշտ չի համարում պատասխանել անվստահության վերաբերյալ հարցին, քանի որ այն ունի նաև անձնական շերտ։

Նախարարը կարծիք չհայտնեց նաև Մարությանի աշխատանքի մասով, նշելով, որ ինքը չէ, որ պետք է գանահատի Մարությանի աշխատանքը, բայց որպես երևանցի ունի իր կարծիքը։

Քերոբյանն ասաց, որ կփորձի ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ երեկ թափ առած գործընթացի մասին ու իր հետևությունները և դիրքորոշումը կհայտնի ում որ պետք է։

Նախարարը նաև ընդգծեց, որ իշխող քաղաքական ուժի ներսում այլակարծության առնչությամբ արգելքներ չկան։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը սկսել է Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, որի շրջանակներում պատրաստվող փաստաթղթի տակ ստորագրել է արդեն 39 անդամ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ