fbpx
Սպորտ

Վաղը ՕԽ-ում Հայաստանը կներկայացնի 1 մարզիկ

Հուլիսի 29-ին ՀԱՕԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վաղը ՝ հուլիսի 30-ին, Տոկիոյում իր երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի լողի 50 մետր, ազատ ոճի մրցումներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի 17 պատվիրակներից հինգը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց ելույթները և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:

Մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը /հենացատկի եզրափակիչը՝ օգոստոսի 2-ին/, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը /63 կգ, հուլիսի 31 – ին/, Արման Դարչինյանը /75 կգ, օգոստոսի 1-ին /: Մեր մյուս ութ մարզիկները դեռևս չեն սկսել իրենց մրցելույթները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ