Գեղարքունիքի մարզպետը պատվաստվել է COVID-19-ի դեմ

Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-իէջը տեղեկացնում է, որ մարզպետ Գնել Սանոսյանը Գավառի պոլիկլինիկայում պատվաստվել է կորոնավիրուսային համավարակի դեմ:

Նույն բուժհիմնարկում միաժամանակ պատվաստվել են Գեղարքունիքի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ:

«Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում:Այսօր մենք ժամանակ գտանք և այդ գործընթացի մաս կազմեցինք:

Ուզում եմ հիշեցնել, որ համավարակի տարածման հետ զուգահեռ բոլորս երազում էինք, որ բուժաշխատողները, համապատասխան մասնագետները, գիտնականները կհայտնաբերեն դրա հակավիրուսը և մենք այդ չարիքից կփորձենք ձերբազատվել: Կարծում եմ հիմա վերջապես կարող ենք արձանագրել, որ կան համապատասխան դեղամիջոցներ և Հայաստանում նաև կա պատվաստվելու լայն հնարավորություն: Այնպես որ մեր ազգաբնակչությանը ինքս իմ օրինակով խորհուրդ կտամ պատվաստվել և խուսափել լրացուցիչ բարդություններից»,- ասել է Գնել Սանոսյանը:

Ամենաթարմ