fbpx
Քաղաքականություն

Մաշալյանի հայտարարությունը վկայում է, թե ինչպիսին է թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականությունը․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Պետք է մի բան հաշվի առնել, որ Պոլսո պատրիարքները չեն կարող, եթե կուզեք՝ նույնիսկ իրավունք չունեն կոշտ քայլեր կամ հայտարարություններ անել տեղական իշխանությունների քաղաքականության վերաբերյալ:

Պոլսո պատրիարքները, որպես կանոն, անվտանգության բարձիկ են եղել թուրքական հակահայկական քաղաքականության և տեղի հայ բնակչության արանքում: Մաշալյանի հայտարարությունը չի վկայում այն մասին, թե ինչպիսին է Մաշալյանը: Այն վկայում է, թե ինչպիսին է թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականությունը, ու թե որքան մեծ վտանգներ է այն իր մեջ պարունակում:

Իմ կարծիքով, ինքնանպատակ հերոսությունը, հայկական համայնքների անվտանգության հաշվին, անընդունելի է»:

https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10158233167229026

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ