Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Հուլիսի 13-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է:

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են:

Ամենաթարմ