fbpx
Իրավական

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ

Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ասել է, որ ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ:

Դատախազը հայտնել է, որ բերման ենթարկվածներից 20-ը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են, համակիրներն են, վստահված անձինք և այս կամ այն կերպ դաշինքի հետ ասոցացվող անձինք, 39-ը «Պատիվ ունեմ» դաշինքից, իսկ մնացած 51-ը եղել են կամ այլ կուսակցությունից, կամ ընտրական գործընթացի մասնակիցներ:

Երևանի դատախազի խոսքով` ընտրական գործընթացի ժամանակահատվածում կատարվել է 29 խուզարկություն, որոնցի 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքին առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ:

«Այդ խուզարկությունները կատարվել են իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ պատշաճ հիմնավորված միջնորդությունների հիման վրա, դատարանների կողմից կայացված դատական ակտերով, որոնց օրինականության վերաբերյալ վերադաս դատական ատյաններ ներկայացված բողոքների առկայության մասին տեղեկություններ չունենք:

Մեր կարծիքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բերման ենթարկված համակիրների և նրանց բնակարաններում ու շինություններում կատարված խուզարկությունների թիվը համաչափ է նրանց կողմից կատարված առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվին», -ասել է Սևակ Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ