fbpx
Առողջապահություն

Մասնագետը նշել է՝ մեկ ժամում որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակին

Շոգ եղանակին օրգանիզմի ներդաշնակ աշխատանքի համար սովորականից շատ հեղուկ խմելն անչափ կարևոր է։ Օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելու համար հարկավոր է յուրաքանչյուր ժամը մեկ առնվազն 0,2 լիտր ջուր խմել։ Այս մասին РИАМО-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Նատալյա Տանանակինան։

«Շոգ ամիսներին ջերմակարգավորման գործընթացների պատճառով մենք բախվում ենք ծարավի զգացման և առատ քրտնարտադրության խնդրին: Հեղուկ օգտագործելիս հարկավոր է նախապատվությունը տալ ճիշտ ըմպելիքներին, ինչպիսիք են ջուրը կամ ոչ քաղցր բուսական թեյերը», – նշել է բժիշկը:

Փորձագետը նաև հավելել է, որ ամառը լավագույն շրջանն է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, քանի որ այս ժամանակահատվածում շատերն անցնում են ավելի թեթև և հավասարակշռված սննդակարգի, որը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:

Բացի այդ, քաշի նվազեցման գործընթացի վրա դրական ազդեցություն են ունենում ցերեկվա երկար տևողությունն ու շոգ եղանակը, քանի որ այդ գործոնների հաշվին օրգանիզմն արագացնում է քիմիական գործընթացները, մինչդեռ ախորժակը, ընդհակառակը, նվազում է։ Առավել նկատելի ու արագ արդյունքի համար Տանանակինան խորհուրդ է տվել սննդակարգում ներառել կաթնամթերք և թարմ մրգեր ու հատապտուղներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ