ՏՏ

Ընդունվում են Node.JS, Android, Java/Spring fr. տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության հայտերը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ արդեն իսկ ընդունվում են «Node.JS», «Android», «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները։

Մեկնարկել է «Node.JS», «Android» և «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

«Node.JS» և «Android» մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Sunny School» ուսումնական կենտրոնի մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «Node.JS» – , «Android» -:

«Java/Spring fr.» մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Business Development Group»-ի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի էջում:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ  https://edu.hti.am/ կայքից։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ