44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ: Այդ մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն, և շատ վնասված մասունքներից հնարավոր լինի ստանալ պատասխաններ:
«Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք»,- նշեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ Նիդերլանդներ ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց «կա նախնական գնահատական, որ հնարավոր է դրանց հետ աշխատել»:
