Թուրքական Baykar Makina ընկերությունը հաջորդ ամիս կսկսի Bayraktar TB2 ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստան։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, փոխանցում է Anadolu-ն։
Անցած մայիսին Լեհաստանը 4 Bayraktar TB2 համակարգ էր պատվիրել։
Նրա խոսքով՝ Լեհաստանի համար Bayraktar TB2-ների մշակման մեջ փոփոխություններ կան։ Տարբերություններ կան տվյալների փոխանցման համակարգում և ռադարների ծանրաբեռնվածության մեջ: «Միևնույն ժամանակ, այս պայմանագրի շրջանակներում Լեհաստանում պայմաններ կստեղծվեն ԱԹՍ-ների համալիր սպասարկման համար։ Լեհաստանը շատ մեծ շուկա է՝ մեծ գնման ներուժով և մեծ ներդրումներով պաշտպանության և օդատիեզերական ոլորտներում։ Ուստի դա շատ կարևոր շուկա է նաև Թուրքիայի համար»,- ասել է Բայրաքթարը։

