fbpx
Սպորտ

Ուսման Դեմբելեն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի որոշման մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» չտեղափոխվելու որոշման մասին։

Նրա կարծիքով՝ 23-ամյա ֆրանսիացին ճիշտ է վարվել՝ մնալով փարիզյան ակումբում։

«Մբապեն ավելի լավն է ՊՍԺ-ում։ Կարծում եմ՝ նրան շատ է դուր գալիս ՊՍԺ-ն։ Սա նրա ակումբն է: «Բարսելոնայի» համար լավ է, որ Կիլիանը մնաց ՊՍԺ-ում։ Չգիտեմ՝ նա հետագայում կտեղափոխվի Լա լիգա, թե կմնա Փարիզում»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։։

Նախորդ մրցաշրջանի վերջում Մբապեն հրաժարվել է տեղափոխվել մադրիդյան ակումբ և երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ