Սեպտեմբերի 10-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:
«Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
- Հավաք-խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում
- Արցախի ՄԻՊ-ը Երևանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

