Tesla Inc.-ի ղեկավար Իլոն Մասքը շարունակում Է կրճատել ընկերությունում իր բաժինը. դեկտեմբերի 2-ին նա վաճառել Է ևս 1 միլիարդ դոլարի բաժնետոմսեր. նոյեմբերի սկզբից նա իրացրել Է գրեթե 11 միլիարդ դոլար ընդհանուր գումարի արժեթղթեր:
Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ-ի արժեթղթերի և սակարանների հանձնաժողովում, դեկտեմբերի 6-ին Մասքն իրացրել Է 2,1 մլն բաժնետոմսերի գնման օպցիոններ՝ մեկ արժեթղթի համար 6,24 դոլար գնով և անմիջապես Էլ վաճառել Է ավելի քան 934 հազար արժեթուղթ՝ 1058-ից մինչև 1112 դոլար գնով:
Նոյեմբերի 8-ից, երբ Մասքը հարցում Է նախաձեռնել Twitter-ում, խոստանալով վաճառել Tesla-ի իրեն պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե այդ քայլի օգտին քվեարկեն սոցցանցի օգտատերերը, նա իրացրել Է արդեն 10,86 միլիարդ դոլար ընդհանուր գումարի մոտավորապես 10,1 միլիոն արժեթուղթ:
Նախքան Twitter-ում հարցումն անցկացնելը Մասքին պատկանում Էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, և նրա բաժնի արժեքը գնահատվում Էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը (մոտավորապես 17 միլիոն բաժնետոմս)՝ գրեթե 21 միլիարդ դոլար:
Այսպիսով, որպեսզի 10-տոկոսանոց փաթեթն իրացվի, անհրաժեշտ Է, որպեսզի Մասքը վաճառի Tesla-ի ևս մոտավորապես 6,9 միլիոն Tesla-ի բաժնետոմսեր, նշում Է Market Watch-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: