Մայիսի 5-ին համաշխարհային հանրությունը նշում է Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը։
Օրվա պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ մայիսի 5-ին սահմանափակ հնարավորություններով մարդիկ եվրոպական 17 երկրներում միաժամանակ նշել են հաշմանդամների հավասար իրավունքների պահպանման պայքարի և ֆիզիկական, հոգեբանական կամ սենսորային սահմանափակումներով մարդկանց խտրականության դեմ պայքարի օրը։
Այս օրվա նպատակը լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրելն է հաշմանդամություն ունեցող անձնանց վրա խնդիրների վրա, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի տեղավորման, կրթության և ենթակառուցվածքների հասանելիության նրանց իրավունքները շատ հաճախ չեն պահպանվում նույնիսկ տնտեսապես զարգացած երկրներում, էլ չենք ասում մյուսներում։
Հայտնենք, որ 2006թ․ դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ընդունվել է Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիան, որը XXI դարում մարդու իրավունքների ոլորտում առաջին համակողմանի պայմանագրերից մեկն է։ Այն ուժի մեջ է մտել 2008թ․ մայիսի 3-ին՝ 50 երկրների կողմից վավերացվելուց հետո և ուղղված է սահմանափակ կարողություններով մարդկանց լիարժեք մասնակցությանը հասարակության քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական ր մշակութային կյանքին:
Այս մասին հայտնում է Calend.ru-ն։