fbpx
Հասարակություն

Մայրավանքը վերականգնվում է․ կծախսվի 10 միլիոնից ավել դրամ

Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանքի վերանորոգման և վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են:

Սոլակի համայնքապետարանից տեղեկացանք, որ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն այցելել է Մայրավանք և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հիշեցնենք, որ Մայրավանքը վերականգնվում է «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում: Վերականգնման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 10.300.000 դրամ:

Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։

Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ