Սպորտ

Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամեն հավանականությամբ, չի երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը։

Ֆուտբոլիստը ղեկավարությանը զգուշացրել է, որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել։ Չնայած նրան, որ գործող պայմանագիրը մյուս ամառ ավարտվում է, փարիզեցիները մտադիր չեն վաճառել Մբապեին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբը պատրաստ է սպասել պայմանագրի ավարտին։

Հայտնի է, որ «Ռեալում», որը Մբապեի գլխավոր հավակնորդն է, վստահ են, որ ամառվա վերջում ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին։ Ֆուտբոլիստն ինքը չի պնդում, որ այս ամառ կհեռանա ու չեզոք դիրք է բռնել։

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ