Հայտնի է՝ որ համարով կխաղա Մբապեն Ռեալում

Հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո հանդես կգա ինը համարի մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է AS-ը։

Այսպիսով, 25-ամյա ֆրանսիացին կժառանգի իր հայրենակից Կարիմ Բենզեմայի համարը, ով «Սանտյագո Բեռնաբեուում» հանդես էր գալիս որպես ինը համար։

Միգուցե Մբապեն կցանկանար պահպանել յոթերորդ համարը, սակայն բրազիլացի Վինիսիուս Ժունիորն արդեն այն կրում է «Լոս Բլանկոսի» ճամբարում։

Ամենաթարմ