Մբապեի ապագան ՊՍԺ-ում կախված չի լինի Բավարիայի հետ դիմակայության ելքից

Ամենադիտվածներ

«Բավարիայի» հետ դիմակայության արդյունքը չի ազդի Կիլիան Մբապեի ապագայի վրա.

Ինչպես հայտնում է Ադրիեն Գրենյերը՝ վկայակոչելով L’Equipe-ին, ՊՍԺ-ի հարձակվողը նախորդ մրցաշրջանում երկարաձգել է պայմանագիրը, քանի որ հավատում էր ակումբի նախագծին: Նրա ապագան փարիզյան թիմում կախված չի լինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մյունխենցիների հետ դիմակայության ելքից։ ՊՍԺ-ն չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին որևէ գումարի դիմաց.

Նշվում է նաև, որ Մբապեն մինչև մրցաշրջանի ավարտը չի խոսի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորության մասին։ Այս տարբերակը կարող է ավտոմատ կերպով ակտիվացվել որոշակի պայմաններում: Որոշ աղբյուրներ նշում են Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին:

Ամենաթարմ